VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ խաղաց «Ալաշկերտի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Ռումյան Հովսեփյանը: 66-րդ րոպեին Տիագո Գալվաոն կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը: 90-րդ րոպեին Ալեքսանդր Ռադչենկոն կրճատեց հաշիվը:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» հավաքեց 15 միավոր և շրջանցելով «Ուրարտուին»՝ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ուրարտուն» 14 միավորով 2-րդն է: