VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Վան»-«Շիրակ» հանդիպումից առաջ ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը լեգենդար դարպասապահ Գևորգ Կասպարովին հանձնել է հատուկ հուշանվեր՝ Հայաստանի առաջնություններում ամենատարեց դարպասապահի ռեկորդը գերազանցելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 22-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» խաղում Կասպարովը դաշտ էր դուրս եկել 40 տարեկան և 120 օրական հասակում: