«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Այո, Մխիթարյանի հանդեպ հատուկ վերաբերմունք է դրսևորվում հավաքականում: Հաճելի էր նրա հետ խաղալը: Սպասում էի այդ պահին: Սեպտեմբերին նա չէր միացել հավաքականին, իսկ հոկտեմբերին արդեն թիմում էր:
Հաճելի էր խաղալ, մարզվել և շփվել նրա հետ: Տեսնել, թե ինչպիսի մարդ է նա առօրյա կյանքում: Մխիթարյանը լավ մարդ է և ինչպես կարող է նրա հանդեպ հատուկ վերաբերմունք չլինել: Նա յուրահատուկ մակարդակի վրա է վերջին մի քանի տարիներին: Նա հպարտություն և օրինակ է ամբողջ Հայաստանի համար»,- ասել է Բայրամյանը «Футбол России» հանդիպման եթերում: