VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել էր «Նոային»: Խաղն ավարտվեց տանտերերի 3-1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվն 8-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում բացեց Դավիդ Ումանեսը: 35-րդ րոպեին Ալեշանդրե Օլիվեյրան հավասարեցրեց հաշիվը, սակայն 4 րոպե անց Ջեյսոն Մարտինեսը կրկին առաջ մղեց տանտերերին:
Հանդիպման վերջնական հաշիվը 70-րդ րոպեին ձևակերպեց Սարգիս Շահինյանը՝ «Արարատ-Արմենիայի» 3-րդ գնդակն ուղարկելով «Նոայի» դարպասը: