VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալելիս մրցել է «Ուրարտուի» հետ: Խաղն ավարտվել է 0-3 հաշվով՝ հօգուտ երևանյան ակումբի:
«Շիրակի» դարպասն այս խաղում պաշտպանել է Գևորգ Կասպարովը, որն այս խաղում տարիքային ռեկորդ է սահմանել:
Ինչպես հաղորդում է «Շիրակի» մամուլի ծառայությունը՝ Կասպարովը խաղին մասնակցել է 40 տարեկան 120 օրական հասակում, ինչը ռեկորդ է Հայաստանի առաջնությունում հանդես եկած դարպասապահների համար:
Ռեկորդի առիթով «Շիրակի» ֆուտբոլիստները խաղից հետո հյուրընկալվել են Կասպարովին և նրան նվիրել «Շնորհավոր, լեգենդ» գրությամբ մարզաշապիկ:
Լեգենդար ֆուտբոլիստ Մեր ակումբի դարպասապահ Գևորգ Կասպարովը այսօր «Ուրարտու»-ի դեմ դաշտ դուրս եկավ 40...
Posted by SC Shirak on Sunday, 22 November 2020