Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել թվիթերի իր էջում:
«Մեր քաջերը երբեք չեն մահանում: Մեր վիշտը այնքան խորն է, որ չի կարող նկարագրվել բառերով: Այսօր ամբողջ աշխարհում կհարգեն մեր զոհված զինվորների հիշատակը:
Արցախում 44 օր շարունակ դուք ցուցադրել եք աննկարագրելի քաջություն ՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր Հայրենիքի, մեր ժողովրդի և մեր մի քանի հազարամյակների պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության:
Դուք հավերժ կապրեք մեր սրտերում:
Մենք աղոթում ենք նաև վիրավոր եղբայրների համար: Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին: Շնորհակալություն:
Մաղթում եմ իմ ազգին ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու իր սիրելի որդիների վիշտը: Մենք պետք է մնանք կենտրոնացած, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և ստեղծենք ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար:
Խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքները»,- գրել է Մխիթարյանը:
Our braves never die
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 22, 2020
Our grief is so deep that it can’t be spoken…today all over the world a Commemorating Service will honor our fallen heroes. pic.twitter.com/BMsuKDATOe