VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվելիս հաղթեց «Ալաշկերտին»:
Հյուրերի կազմում հաշիվը բացեց Ուռոշ Նենադովիչը:
29-րդ րոպեին Հրայր Մկոյանը հեռացվեց դաշտից: Երկրորդ կեսի մեկնարկում 10 հոգով մնաց «Արարատը» կրկնապատկեց իր առավելությունը՝ աչքի ընկավ Մորի Կոնեն:
«Ալաշկերտից» 55-րդ րոպեին հաշիվը կրճատեց Տարոն Ոսկանյանը:
«Արարատը» 13 միավորով կիսում է «Լոռիի» հետ առաջին հորիզոնականը: «Ալաշկերտը» 12 միավորով երրորդ տեղում է: