Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը Ազգերի լիգայի խմբային փուլում հաղթելուց հետո գրառում է արել «Ինստագրամի» էջում: Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին տուրում մեր ընտրանին C-2 խմբում 1-0 հաշվով հաղթեց Հս. Մակեդոնիայի հավաքականին: Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Բիչախչյանը:
«Հրաշալի օր Հայաստանի համար: Բոլորին շնորհավորում եմ պատմական պահի համար ու հաղթանակը նվիրում ենք մեր հերոս Զինվորներին, որոնք իրենց զոհաբերեցին մեր սուրբ հայրենիքի համար: Միշտ կհիշենք ու կհարգենք Ձեր հիշատակը.Հզոր Ազգ», - գրել է Վահանը: