Հայաստանի Ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավաքականի պատմական հաղթանակի մասին գրառում է կատարել սոցցանցի իր էջերում:
«Շատ հպարտ եմ իմ ազգային հավաքականով: Տղե՛րք, շնորհավորում եմ B լիգա բարձրանալու և Փլեյ-օֆֆի խաղերին որակավորվելու առթիվ», - գրել է Մխիթարյանը և կցել ՀՖՖ-ի հրապարակած տեսանյութը՝ մեր պատվիրակության ցնծությունից:
Cant be more proud of my National TeamBig congrats Guys for the Promotion to League B & Qualification to the Play-Offs!! #UEFA #NationsLeague #Armenia @OfficialArmFF pic.twitter.com/Q3YAJ9y1n6
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 18, 2020
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի Ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց խոշոր մրցաշարի խմբային փուլում: Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում մեր ընտրանին զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վերջին տուրում 1-0 հաշվով հաղթելով Հս. Մակեդոնիայի ընտրանուն: Հայ ֆուտբոլիստին իտալական ակումբը չէր թույլատրել միանալ հավաքականին: