Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում մեր ընտրանու պատմական հաղթանակից հետո:
«Խմբի հաղթող և առաջխաղացում Ազգերի լիգայում: Լուսանկարը հազարավոր բառեր արժի, և սա մեկն է դրանցից, որում կարելի է տեսնել այն ամբողջ երջանկությունը, որով փայլում է այս մեծ թիմը իր փայլուն հաղթանակից հետո», - գրել է Կապառոսը:
Primeros de grupo y ascenso en la Nations League!
— Joaquín Caparrós (@JoaquinCaparros) November 18, 2020
Una imagen vale más que mil palabras, y esta es una de ellas donde se puede observar toda esa felicidad que rebosa de este gran equipo tras su brillante victoria.#NationsLeague #Armenia pic.twitter.com/yKAbGulBVk
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի Ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց խոշոր մրցաշարի խմբային փուլում: Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում մեր ընտրանին զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վերջին տուրում 1-0 հաշվով հաղթելով Հս. Մակեդոնիայի ընտրանուն: