TotalFootball.am


11.11.20 14:53

Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումները չեն կայանա


Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մասնակցությամբ հանդիպումները Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ չեն կայանա:

Նախապես տեղեկացրել էինք, որ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:

Հաշվի առնելով Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուս վարակվածների մեծ քանակը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում կարճ ժամանակում համապատասխան տարիքի ֆուտբոլիստների նոր խմբի համար երկրից ելքի՝ սեղմ ժամկետներում թույլտվություն ստանալու դժվարությունը՝ Հայաստանի Մ-21 հավաքականը չի մեկնի Կիպրոս: ՈՒԵՖԱ-ն և մրցակից երկրների ֆեդերացիաները համապատասխան կարգով տեղեկացվել են այս մասին:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0