VBet Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Վանը» 2-0 հաշվով հաղթեց «Նորավանքին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:
Այս խաղի մեծ մասը ևս անցավ առանց գոլերի: Միայն 76-րդ րոպեին Միհրան Մանասյանին հաջողվեց առաջ մղել չարենցավանյան թիմին: Իսկ 84-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ստանսիլավ Եֆիմովը: