VBet Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հանդիպման միակ գոլի հեղինակ Ալեքսանդր Գլիշիչը յուրահատուկ ձևով է տոնել խփած գոլը:
Ազգությամբ սերբ ֆուտբոլիստը բարձրացրել է խաղաշապիկը և ցուցադրել շապիկը, որի վրա անգլերենով գրված է. «Փառք հայ զինվորին», ինչպես նաև այս օրերին հայտնի հաշթեգեր: