VBet Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արարատը» 3-1 հաշվով հաղթեց «Սևանին» և ընդհանուր դիմակայության 6-1 հաշվով վստահորեն դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հանդիպման հաշիվն 8-րդ րոպեին բացեց Մորի Կոնեն: 69-րդ րոպեին Կոնեն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը, իսկ 10 րոպե անց Էդգար Մալաքյանը հաշիվը դարձրեց խոշոր: 83-րդ րոպեին Մհեր Սահակյանի գոլի շնորհիվ «Սևանը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացավ: