Բելառուսի առաջնության 28-րդ տուրում «Նեմանը» հյուրընկալվել է «Սմոլևիչին»: Հյուրերն առաջին խաղակեսում արդեն հաղթում էին խոշոր՝ 3-0 հաշվով:
38-րդ րոպեին «Նեմանի» կազմում հաշիվը 3-0 դարձրեց Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Գեղամ Ղադիմյանը: Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին Ղադիմյանը դուբլի հեղինակ դարձավ ու հաշիվը դարձրեց 4-0: Այսպիսով, Գեղամը Բելառուսի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 11-ի: