TotalFootball.am


06.11.20 16:21

VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպում հետաձգվել է


VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպում հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով ԲԿՄԱ-ի 4 ֆուտբոլիտների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները, VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ ԲԿՄԱ-«Լոռի ՖԱ» հանդիպումը հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին:

«Փյունիկի» 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանների պատճառով հետաձգվել է նաև VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ «Փյունիկ»-«Ուրարտու» հանդիպումը:

«Գանձասար-Կապան»-«Վեստ Արմենիա» հանդիպումը չի կայանա, քանի որ «Գանձասար-Կապան» թիմը դադարեցրել է իր ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և VBET Հայաստանի գավաթի խաղարկություններում:

Սկսած նոյեմբերի 6-ից՝ «Նոա» թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0