«Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որը դուբլի հեղինակ դարձավ Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Սլովանի» դեմ խաղում, Sport24-ի թղթակից Արարատ Մամբրեյանի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Ուզում եմ գոլերս նվիրել իմ հայրենիքին: Բոլոր իմ եղբայրներին և քույրերին, որոնք հիմա Արցախում կռվում են հայրենիքի համար: Դուք բոլորդ հերոսներ եք, գրկում եմ բոլորիդ և միայն հաղթանակ մաղթում:
Իմ դուբլը փոքրիկ նվեր է բոլոր հայերին այս ծանր շրջանում: Փառք հայ հերոսներին, առաջ Հայաստան: Հաղթելու ենք»,- ասել է Ադամյանը: