ԵԼ խմբային փուլին 3-րդ տուրում L խմբում ընդգրկված «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ կհյուրընկալի Լիբերեցի «Սլովանին»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Գերմանական թիմի մեկնարկային կազմը հայտնի է: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ընդգրկված է հայտացուցակում և խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
«Հոֆենհայմ» - Բաուման, Բեբու, Բոգարդե, Վոգտ, Ակպոգումա, Սկով, Ռուդի, Գաչինովիչ, Բաումգարտներ, Կլաուսս, Դաբուր: