Ադրբեջանական «Քարաբաղի» մամուլի խոսնակ Նուրլան Իբրահիմովը, որն ավելի վաղ բոլոր հայերին սպանելու կոչ էր արել, իսկ հետո հեռացրել գրառումը, բացատրել է, թե ինչու էր նման բան գրել և ինչու է հետո հանել գրառումը:
«Ինձ ճանաչողները գիտեն՝ ինչ է ինձ համար նշանակում Ադրբեջանը: Ես հիմա չեմ սկսելու զբաղվել պոպուլիզմով: Ես տափականաբանությամբ չեմ զբաղվելու: «Քարաբաղում» իմ բյուրոկրատական դիրքն ավելի կարևոր չէ, քան իմ քաղաքացիական զգացմունքները: Իմ կարծիքը «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի դիրքորոշումը չէ և չի կարող լինել: Հայտնի գրառումը Բարդայում Այսունի մահվան էմոցիան էր: Նա նույն տարիքի էր, ինչ իմ որդին է: Ադրբեջանի ու մեր պետության շահերն ինձ համար եղել են ամեն ինչից կարևոր: Դա գիտեն բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ինձ: Ինձ գնահատող մարդիկ ցանկացան, որ ես հեռացնեմ գրառումը: Դուք այլևս չեք տեսնում դա, բայց հայերը գիտեն, որ ոչ մի ադրբեջանցի չի սպանել հայ երեխաների ու կանանց ավելի քան հարյուր տարի՝ չնայած նրանց գազանություններին: Ես իմ կյանքում անգամ հավի չեմ կարող վնասել: Ինչպես և ցանկացած ադրբեջանցի», - գրել է մամուլի քարտուղարը: