Ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել, որը հեռացրել է որոշ ժամանակ անց:
«Մենք պետք է սպանենք հայերին: Երեխա, կին, ծեր՝ անխտիր պետք է սպանել: Ոչ մի խիղճ, ոչ մի ապրումացկում: Եթե մենք չսպանենք, նրանք կսպանեն մեզ ու մեր երեխաներին: Ինչ էլ լինի, նրանք դա անում են արդեն 120 տարի:
Պետք է վերականգնել «Դիֆաին», նույնիսկ ստեղծել մարդասպանների ջոկատ: Նրանց հետ չի ստացվում օրենքի լեզվով: Թուրքիան քանի տարի փորձում էր, չստացվեց: Ի վերջո հասկացան, երբ խոսեցին իրենց լեզվով: Ուրեմն պետք է սպանենք, որ մտքներով չանցկացնեն հարվածել Բարդային, Գյանջային և մեր այլ տարածքների: Որ իմանան՝ եթե մեզնից մեկին սպանեն, ապա մենք կսպանենք հարյուրի: Մենք պետք է սպանենք: Թող ոչ ոք ինձ հետ չխոսի բարեստրության մասին, այն մասին, որ պետք չէ նմանվել իրենց:
Գյանջայում կամ Բարդայում թաղված երեխայի ծնողի կրակը չի կարելի մարել: Մինչև վերջին մարդը պետք է սպանենք: Մինչև վերջին», - գրել է Իբրահիմովը: