TotalFootball.am


22.10.20 21:32

Armtimes. ՈւԵՖԱ-ն ընթացք է տվել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ ՀՖՖ բողոքներին


Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, այդ երկիրը ներկայացնող ակումբներն ու ֆուտբոլիստները բազմիցս հանդես են եկել ռազմատենչ հայտարարություններով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) իր պաշտոնական կայքում և սոցցանցերում մի քանի անգամ հայտնել էր, որ ՀՖՖ-ն պաշտոնական բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի՝ կապված վերջինիս ռազմատենչ հայտարարությունների և ֆուտբոլը քաղաքակացնելու փորձերի:

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը Armtimes-ի հետ զրույցում հայտել է, թե ի՞նչ ընթացք են ստացել այդ բողոքները: 

- ՀՖՖ-ն, պահպանելով ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիա» - «Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ ներկայացված դիմումին։ Այս բոլոր բողոքներին ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից տրվել է ընթացք: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև դիմել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին՝ խնդրելով քննարկել ադրբեջանական SOCAR ընկերության՝ ՈւԵՖԱ-ի հովանավորներից մեկը լինելու նպատակահարմարությունը:

Վերջին օրերին ընկերությունն անընդհատ հրապարակում է պատերազմական բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, կատարում է ռազմատենչ հրապարակումներ սոցցանցերում իր պաշտոնական էջերում:

- ՀՖՖ-ի կողմից եղե՞լ են այլ բողոքներ, որոնք չեն հրապարակվել ՀՖՖ պաշտոնական կայքում:

- Այո, ՀՖՖ-ն նաև բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ՝ Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևի կողմից սոցցանցերում նախախաղային մարզման լուսանկարներ հրապարակելու կապակցությամբ: Այդ լուսանկարներում Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները կրում են մարզաշապիկներ, որոնց վրա գրված են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերի անունները: Բողոք է ներկայացվել նաև «Ղարաբաղ» ակումբի կողմից սոցցանցերում ռազմատենչ հայտարարությունների և թեմատիկ հեշթեգերի օգտագործման կապակցությամբ: Այս գործերը ևս դարձել են  ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննարկման առարկա»:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0