TotalFootball.am


11.10.20 00:30

Առաջնագծում զոհվել է ՖԱՖ ֆան-շարժման՝ կամավորագրված անդամը


Առաջնագծում զոհվել է ՖԱՖ ֆան-շարժման անդամ Արիս Ստեփանյանը: Նա կամավոր էր մեկնել Արցախ: Այս մասին հաղորդում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Կյանքը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերեց մեր Ֆաֆական ընկեր Արիս Ստեփանյանը: Նա առաջին իսկ օրը արձագանքեց հայրենի սահմանների պաշտպանության կոչին և որպես կամավոր մեկնեց Արցախ: Անսահման եռանդը, աշխատասիրությունն ու միայն դրականն են նկարագրում ամենաջիգյարով ֆաֆականին: Փառքդ հավե՜րժ, եղբա՜յր, դասվեցիր սուրբ հողի հերոսների շարքին և հավերժացար մեր սրտերում: Պատիվ ունենք մարզադաշտում ու դրանից դուրս իրար հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթի համար», - գրված է ՖԱՖ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Արցախի ՊԲ սահմանի ամբողջ երկայնքով: Մարտական գործողությունները շարունակվում են մինչ օրս: Հակառակորդը խախտել է նաև հոկտեմբերի 10-ին 12:00-ից հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածությունը:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0