TotalFootball.am


10.10.20 19:47

Կապառոս. «Տրամադրված ենք խաղով ու արդյունքով մեր ազգին ուրախություն պատճառելու»


Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Վրաստանի հավաքականի հետ խաղին ընդառաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Լեհաստանի Տիխի քաղաքում, Երևանի ժամանակով 20:00-ին:

- Պարոն Կապառոս, վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ինչպե՞ս եք հոգեբանորեն պատրաստել ֆուտբոլիստներին, և ինչպես կազդի նրանց վրա չեզոք գոտում խաղալը:

- Իհարկե, շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, բայց ամեն դեպքում, մեր ֆուտբոլիստները քաջ գիտակցում են համախմբված լինելու կարևորությունը և հասկանում են, որ պետք է ուրախություն պատճառել մեր բոլոր հայրենակիցներին: Ինչպես ասել եմ արդեն՝ սա այլ հանդիպում է, և մեր բոլոր ֆուտբոլիստները, մարզչական շտաբը տրամադրված են այն բանին միայն, որ ուրախություն պատճառենք մեր ազգին մեր խաղով ու արդյունքով:

- Հավաքականում այս պահին կա մեկ նոմինալ աջ պաշտպան, մինչդեռ հրավիրվել է 6 կենտրոնական պաշտպան: Ո՞րն է դրա պատճառը:

- Սա շատ անձնական կարծիք է, և ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որ մենք ընդամենը մեկ աջ պաշտպան ունենք, քանի որ Արման Հովհաննիսյանը նույնպես կարող է աջ պաշտպանի դիրքում հանդես գալ: Իսկ Սերոբն այն երիտասարդն է, որը գնալով ավելի ու ավելի կաճի որպես ֆուտբոլիստ: Բացի այդ, մենք ունենք 4 կենտրոնական կիսապաշտպան, կա նաև հինգերորդը՝ Սոլոմոն Ուդոն: Եվ նկատի ունենալով այն, որ մեզ երկու շատ կարևոր խաղ է սպասվում՝ մենք փորձել ենք ամեն դիրքում առնվազն երկու ֆուտբոլիստ ունենալ:

- Ֆեդերացիայի հրապարակած տեսանյութերից երևում էր, որ Գևորգ Ղազարյանը չէր մարզվում ընդհանուր խմբում: Ո՞րն էր պատճառը:

- Գևորգ Ղազարյանը այս պահին վերականգնողական գործընթացի մեջ է: Կարծում եմ՝ Էստոնիայի հետ խաղին կկարողանա օգնել թիմին:

- Որքանո՞վ եք կարևորում այն հանգամանքը, որ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միացել է թիմին:

- Ցանկացած թիմ և ցանկացած ակումբ պետք է առաջատար ունենա: Եվ մեր առաջատարը Հենոն է: Նա մեր թիմում շատ մեծ խարիզմա ունի: Այդ իսկ պատճառով նա այն ֆուտբոլիստն է, որը միայն իր ներկայությամբ արդեն մոտիվացնում է խաղընկերներին:

- Ի՞նչ կարծիք ունեք Վրաստանի հավաքականի մասին՝ որպես ձեր առաջիկա մրցակցի:

- Լավ հավաքական է: Նրանք արդեն մի որոշ ժամանակ է՝ խաղում են միասին, նույնիսկ կան ֆուտբոլիստներ, որոնք նույն ակումբում են խաղում, այնպես որ, կարծում եմ՝ նրանց թիմային խաղը բավականին ուժեղ է:

- Մեր խմբում բոլոր հավաքականներն արդեն անցկացրել են 2 հանդիպում: Այս խաղերից հետո ինչպե՞ս եք գնահատում շանսերը մեր խմբում:

- Ես նույն մտքին եմ, որ ասել էի Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ, որ այս խմբում հավասար պայքար է ծավալվելու, և ցանկացած հաջող գործողություն, ու ցանկացած սխալ կարող է անհավասարակշռություն մտցնել թիմի մեջ: Այդ իսկ պատճառով պետք է մաքսիմալ կենտրոնացումով խաղալ:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0