TotalFootball.am


08.10.20 23:31

Հայաստանի հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ


Տակտիկական վարժություններ, առանձին աշխատանք պաշտպանության և հարձակման վրա, խաղ փոքր տարածության մեջ, երկկողմանի խաղ: Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ:

Մարզման սկզբում ֆուտբոլիստները փորձարկեցին խաղը պաշտպանութունում, իսկ հետո՝ հարձակման մեջ: Այնուհետև թիմը կատարեց սահմանափակ տարածության մեջ արագ կողմնորոշվելու տակտիկական վարժություններ, իսկ վերջում անցկացրեց երկկողմանի խաղ: Մարզիչները նաև փորձարկեցին Վրաստանի հավաքականի դեմ խաղի հավանական կազմը:

Հոկտեմբերի 9-ին թիմը կանցկացնի ևս մեկ մարզում, որից հետո կմեկնի Լեհաստան: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Լեհաստանի Տիխի քաղաքում





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0