TotalFootball.am


27.09.20 14:51

Մխիթարյանի գրառումը. «Կոչ եմ անում միջազգային հանրությանը ոտքի կանգնել և օգնել կանգնեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանային բնակչության դեմ»


Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: 

«Այսօր առավոտյան արթնացել եմ տեղեկանալով ադրբեջանական բանակի մասսայական հարձակման վերաբերյալ Լեռնային Արցախի ուղղությամբ (դե ֆակտո, անկախ հանրապետություն, որտեղ բնակվում են հայեր): 

Կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ ոտքի կանգնել ու օգնել կանգնեցնել զինված գործողությունները տարածաշրջանի վրա: 

Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում առանց Էքզիստենցիալ սպառլիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրել խաղաղ, այլ ոչ թե թաքնվել ապաստաններում»,- գրել է Մխիթարյանը: 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0