TotalFootball.am


12.08.20 13:43

Սելյուկ. «Մանուչարյանի տրանսֆերը ՌՊԼ դրական կանդրադառնա հայկական ֆուտբոլի վրա»


Ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը խոսել է հայ ֆուտբոլիստ Արմեն Մանուչարյանի «Ռոտոր» տեղափոխության մասին: 

Երեկ «Ռոտորը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Զենիթին», իսկ Մանուչարյանը մնաց պահեստայինների նստարանին: 

«Մանուչարյանը պատրաստվում էր մրցաշրջանը սկսել «Փյունիկի» հետ, սակայն «Ռոտորի» տարբերակը շատ արագ ստացվեց: Առաջիկայում նա իր նորամուտը կնշի նոր թիմում: Կարծում եմ՝ նա լավ կդրսևորի իրեն: 

Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և ունի լավ որակներ, բնականաբար, ժամանակ է պետք կգա նոր առաջնությանը հարմարվելու համար: Նրա մասին քչերը գիտեն, բայց Մանուչարյանին ցանկանում էր իր թիմ հրավիրել Անդրեյ Տալալաևը, երբ գլխավորում էր «Կռիլյա Սովետովը»: 

Մանուչարյանի Ռուսաստան տեղափոխությունը դրական կանդրադառնա հայկական ֆուտբոլի վրա»,- Սելյուկի խոսքն է մեջբերել Sport24-ը: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0