TotalFootball.am


11.08.20 15:35

Բերեզովսկի. ««Նոան» Հայաստանի ամենակազմակերպված թիմերից մեկն է»


Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sports.kz-ի հետ զրույցում խոսել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք «Կայրաթ»-«Նոա» խաղի մասին: 

- Ի՞նչ դժվարությունների կարող է հանդիպել «Կայրաթը» «Նոայի» դեմ խաղում: 

- Չգիտեմ, թե ինչ վիճակում է «Կայրաթը», սակայն «Նոան» վերջերս է հաղթել Հայաստանի Սուպերգավաթը և լավ մարզավիճակում է: «Նոան» Հայաստանի ամենակազմակերպված թիմերից մեկն է: Կարծում եմ, «Կայրաթը» առավելություն կունենա, քանի որ խաղն անցկացնելու է սեփական հարկի տակ: 

- Ո՞ւմ կառանձնացնեք «Նոայի» կազմում:

- «Նոան» աչքի է ընկնում առաջինը թիմային խաղով, բայց նաև ունի առաջատարներ՝ Վլադիմիր Ազարովը, Մաքսիմ Մայրովիչն ու Դան Սպետարուն: 

«Նոան» Հայաստանում առանձնանում է իր կայուն խաղով: «Կայրաթը» բավականին լուրջ մրցակից է «Նոայի» համար: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0