TotalFootball.am


11.08.20 11:59

«Նոայի» գլխավոր մարզիչը՝ «Կայրաթի» դեմ խաղի և հնարավոր նորեկների մասին


«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ «Նոային» որպես մրցակից բաժին է հասել ղազախական «Կայրաթը»: 

«Ես հասկանում էի, որ հեշտ մրցակից չի լինելու: Դժվար է լինելու, քանի որ «Կայթարը» շատ լավ ֆուտբոլիստներ ունի, կարելի է ասել, աստղեր: 

Բացի այդ, խաղն արտագնա է լինելու և «Կայրաթն» առավելություն է ունենալու: 

Իհարկե, մենք կփորձենք որակյալ խաղ ցուցադրել, բայց շատ դժվար է լինելու: 

Չի բացառվում, որ մեր առավելությունը լինի այն, որ Ղազախստանի առաջնությունը երկար ժամանակ է դադարեցված է: 

Ինչ վերաբերվում է նորեկների, կարծում եմ՝ տրանսֆերներ չեն լինի: Մեր թիմը լավ կազմավորված է՝ հատկապես լեգեոներների հարցում»: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0