TotalFootball.am


10.08.20 02:14

Դավիդ Կամպանյան՝ «Նոայից» կրած պարտության, հնարավոր նորեկների և ՉԼ-ի վիճակահանության մասին


«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Հայաստանի Սուպերգավաթի խաղում «Նոայից» կրած պարտությունից հետո ամփոփել է թիմի խաղն ու խոսել հնարավոր նորեկների և Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության մասին: 

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Կիպրոսը ներկայացնող «Օմոնիան»: 

«Մենք փոքր ինչ լարված էինք սկսել խաղը, բայց հետո սկսեցինք վերահսկել այն: Հավասար խաղ էր, բայց առաջին կեսում մրցակիցը մեր դարպասին մոտ չի եկել: Երկրորդ կեսը լավ սկսեցինք, բայց թիմը այդքան էլ լավ չէր տիրում գնդակին: Բայց սա մեր առաջին խաղն էր, քանի որ ընկերական հանդիպումներ չէինք անցկացրել և դժվար էր այս խաղում լիովին հասկանալ միմյանց: 

Գոլ խփելուց հետո թիմը հոգնած տեսք ուներ, իսկ մրցակիցը՝ «Նոան» լավ խաղաց: Նրանց բախտը բերեց խաղի վերջում հավասարեցրեցին հաշիվը: 

11 մետրանոցը կասկածելի էր, բայց այն նշանակվեց: 2:1: Դրանից հետո մենք պայքարում էինք, պրեսինգի դիմում: Օգանան լավ պահ ուներ, բայց մրցակցի դարպասապահը ֆանտաստիկ սեյվ կատարեց: Արդյունքում՝ «Նոան» հաղթեց Սուպերգավաթը, ինչի համար էլ շնորհավորում եմ նրանց: 

Վիճակահանության մասին 

«Կարծում եմ՝ նորմալ վիճակահանություն էր: Ես չեմ մտածում մրցակցի մասին, ես ավելի շատ մտածում եմ իմ թիմի մասին, քանի որ բոլոր մրցակիցներն էլ բավականին ուժեղ են: Ինձ համար ամենակարևորն իմ թիմն է: Մենք միայն մի բան կարող ենք անել՝ աշխատել, զարգանալ և օրեցոր ավելի լավ ընկալել խաղային մոդելը: Ես կարծում եմ, որ մենք մրցունակ ենք և ճիշտ ճանապարհի վրա ենք: 

Հնարավոր նորեկների մասին 

«Ես հիմա կենտրոնացած եմ այն ֆուտբոլիստների վրա, որոնք թիմում են: Մեր սպորտային տնօրենը, կարծում եմ,  հետևում է ֆուտբոլիստների, բայց հիմա ես կենտրոնացած եմ իմ թիմում եղած ֆուտբոլիստների հետ աշխատելու վրա: Այսօր տեսանք, որ Վակուլենկոն, Ալեմաոն թեթև խնդիրներ ունեին և փոխարինվեցին: Նրանց փոխարեն մտան այլ խաղացողներ և մենք շարունակեցինք մրցունակ լինել»: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0