TotalFootball.am


03.08.20 12:12

Իգոր Պիկուշչակը՝ Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: 

99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0