TotalFootball.am


31.07.20 15:59

Հայկ Հովակիմյան. «Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կտեղափոխվի «Նոա»»


«Նոայի» մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կհամալրի «Նոան»: Հիշեցնենք, որ «Նոան» օրեր առաջ պայմանագիր էր կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Մոնրոյ Արարատի հետ: 

«Իհարկե, մենք աշխատանք են տանում տրանսֆերային շուկայում: Մի փոքր փոփոխություններ են եղել մեր տրանսֆերային քաղաքականության մեջ, քանի որ, ինչպես բոլորը գիտեն, հաջորդ մրցաշրջանի Բարձրագույն խմբում լեգեոներների լիմիտ է գործելու, այդ պատճառով էլ այս մրցաշրջանում մեր սելեկցիան կենտրոնացրել ենք հայ ֆուտբոլիստների վրա: Ցավոք այդ լիմիտի պատճառով արհեստականորեն բարձրացել են հայ ֆուտբոլիստների աշխատավարձերը և դժվար է գտնել որակյալ ֆուտբոլիստներ, որոնք կհամապատասխանեն մեր պահանջներին: Այն, որ ստացվեց պայմանագիր կնքել Մոնրոյ Արարատի հետ շատ լավ է, սակայն բանակցությունները բավական բարդ էին և ի վեջո մեզ հաջողվեց ձեռք բերել նրան: Մի շարք հայկական թիմեր հետաքրքրվում էին նրա ծառայություններով: Շատ ուրախ ենք, որ Արարատը մեր թիմում է և հույս ունենք մեծ օգուտ կտա թիմին: 

Նշեմ նաև, որ առաջիկա օրերին մեր թիմը կհամալրի Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ: Վստահ ենք, որ նա նույնպես մեծ օգուտ կտա թիմին»: 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0