TotalFootball.am


19.07.20 15:38

Հայտնի է «Ուրարտուի» ստուգողական խաղերի ժամանակացույցը


2020/21 մրցաշրջանի նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Առաջիկա երեք հանդիպումները կանցկացվեն «Ուրարտու» մարզահամալիրում։

Հուլիսի 23-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կընդունեն Չարենցավանի «Վանին»։ Խաղը կմեկնարկի ժամը 18։00-ին։

Հուլիսի 25-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ, այդ խաղը կմեկնարկի 18։00-ին։

Հուլիսի 30-ին էլ «Ուրարտուի» մրցակիցը կլինի ԲԿՄԱ-ն, այժմ հստակեցվում է խաղի մեկնարկի ժամը։





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0