TotalFootball.am


19.07.20 13:56

Բայրամյան. «Մխիթարյանի հետ ծանոթությունը մեծ իրադարձություն էր ինձ համար»


Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով:

- Խորեն, ի՞նչ տպավորություններ ունեք: Արդեն խաղալու եք Հայաստանի հավաքականի կազմում: 

- Իհարկե, մեծ ուրախություն է իմ և ընտանիքիս համար: Բայց դեռ լիովին չեմ զգում այն, քանի դեռ չեմ մեկնել Հայաստան: Երբ լինեմ հավաքականի ճամբարում, թիմի հետ և հագնեմ հավաքականի մարզաշապիկը, լիովին կզգամ այդ ուրախությունը: Շատ եմ սպասում այդ պահին: 

- Ի՞նչ գիտեք Հայաստանի հավաքականի մասին: 

- Կարող եմ ասել, որ մենք որակյալ ֆուտբոլիստներ ունենք: Միշտ մրցունակ կազմ է եղել հավաքականում: Իհարկե, գլխավոր աստղը Հենրիխ Մխիթարյանն է: Նա մեծագույն վարպետ է, օրինակ և կուռք: Բացի Մխիթարյանից, ճանաչում եմ նաև Վարազդատ Հարոյանին՝ «Ուրալից»: Նա շատ որակյալ ֆուտբոլիստ է: Գիտեմ նաև Ալեքսանդր Կարապետյանին՝ «Սոչիից»: Կարծում եմ՝ Խոակին Կապառոսի նման մասնագետի գլխավորությամբ հավաքականն առաջընթաց կգրանցի: 

- Շատերը չէին հասկանում, թե ինչո՞ւ այսքան երկար ժամանակ չէիք ընդունում Հայաստանի հավաքականի հրավերը: 

- Իհարկե, երբեմն հեշտ է դատել կողքից: Բայց մի բան է, երբ դու 23 տարեկան Հենրիխ Մխիթարյանն ես ու խաղում ես բարձր մակարդակի վրա, իսկ իմ դեպքն այլ էր: Եթե շուտ լինեի հավաքականում, հնարավոր է, որ չկարողանայի այստեղ աճել: Հիմա ամեն ինչ կարգին և կարծում եմ՝ այդպես էլ կշարունակվի: 

- Դուք խաղացել եք Մխիթարյանի դեմ: Ծանո՞թ եք նրա հետ: 

- Հենրիխը եվրոպական մակարդակի աստղ է: Մենք նրա հետ ծանոթացել ենք, երբ «Ռոստովը» խաղում էր Չեմպիոնների լիգայում: Մեզ ծանոթացրել է «Շախտյորում» նրա նախկին թիմակից Մարկո Դևիչը: Մենք մի քանի բառ փոխանակեցինք և միմյանց հաջողություն մաղթեցինք: Իսկ հիմա արդեն ես նրա հետ կիսելու եմ հանդերձարանը: Անհամբերությամբ սպասում եմ այդ պահին:  

- Հայերե՞ն էիք խոսում: 

- Այո, հայերեն: Մի քանի բառ փոխանակեցինք և միմյանց հաջողություն մաղթեցինք: Իրականում, ես լավ եմ խոսում հայերեն, պարզապես ես Նոյեմբերյանի բարբառով եմ խոսում, քանի որ Կոթիից եմ: Երբեմն խոսելուց առաջ շատ եմ մտածում, որպեսզի ճիշտ արտաբերեմ բառերը: 

- Զրուցե՞լ եք Խոակին Կապառոսի հետ: 

- Ոչ, ես անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց գիտեմ, որ նա զրուցել է «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ: Ինձ հետ կապի մեջ է եղել ՀՖՖ նախագահը: 

- Ի՞նչ է ասել Վալերի Կարպինը: 

- Նա լիովին աջակցել է ինձ: 

Байрамян: выиграли спор у Карпина, поэтому с Шомуродовым остаёмся ...

- Չի ասե՞լ, որ վերջ, արդեն հայտնի ես դարձել: 

- Ոչ (ծիծաղում է,- խմբ): Ամեն կերպ աջակցել է ինձ: Նա ասել է. «Դե ինչ, առաջ, փորձիր»: Միայն հաջողություններ է մաղթել: 

- Ազդե՞լ է Ձեր ընտրության վրա այն հանգամանքը, որ հայ ֆուտբոլիստները ՌՊԼ-ում լեգեոներ չեն համարվելու: 

- Այո, երբ լիմիտի ձևաչափը փոխեցինք, ես մտածեցի և որոշում ընդունեցի: Ոչ միայն ես, այլ նաև մյուս ֆուտբոլիստների համար դա բեկումնային կլինի, որոնք հայկական արմատներ ունեն: 

Хорен Байрамян повторяет жест Кшиштофа Пиотека (фото)

- Ո՞վ է առաջինը շնորհավորել այս առթիվ: 

- Դեռ ամեն ինչ շարունակվում է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության և շնորհավորանքների համար: Շնորհակալ եմ մեր ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցին, Վալերի Կարպինին և իմ ընտանիքին: 

Он же недавно еще играл, все понимает». Байрамян рассказал, за что ...

- Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում: 

- Երկու տարի առաջ: Մենք այցելել էինք պապիկիս, աստված հոգին լուսավորի: Այդ ժամանակ նա ողջ էր և ես ու եղբայրս մեկնել էինք Հայաստանում հանդիպելու պապիկին և մեր հարազատներին: Հիանալի ժամանակ անցկացրինք: 

- Կարո՞ղ ենք սպասել, որ հավաքականի հանդերձարանում կհնչի հայկական հիթը՝ Սուպեր Սաքոյի և Հայկոյի «Մի գնան»: 

- Իրականում այդ երգը Ռոստովում շատ են սիրում: Ոչ միայն դա: Իվելին Պոպովը սիրում է մեր երգերը, քանի որ դրանք նման են բուլղարականին: Հիանալի երգ է, որը դուր է գալիս նաև մեր իսպանացի մարզիչներին և Վալերի Կարպինին: 

- Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև: 

- Ես հավատում եմ, որ կարող ենք առաջիկայում խաղալ մեծ մրցաշարի եզրափակիչ փուլում: Դա բոլորի գերագույն նպատակն է: Հավաքականում նույնպես հավատում են: Մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար: 

- Հիմա Հայաստանի հավաքականում նորից Խորիկ կլինի: Հավանաբար Ձեր հայրը պատմել է Խորեն Հովհաննիսյանի մասին: 

- Իհարկե, հայրս ինձ հենց նրա պատվին է անվանակոչել Խորեն: Հայրս նույնպես շատ է սիրում ֆուտբոլը:

- Հիմա Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակ է: Գիտենք, որ Դուք ծնունդով Տավուշից եք, որտեղ էլ պատերազմական գործողություններ են սկսվել: Ի՞նչ կասեք այդ մասին: 

- Իհարկե, շատ դժվար է լսել ու տեսնել, թե ինչ է կատարվում հիմա հայ-ադրբեջանական սահմանին: Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք ապրում ենք 21-րդ դարում և ցանկալի է, որ ամեն ինչ լուծվի խաղաղ ճանապարհով: Չեմ ուզում, որ տուժի խաղաղ բնակչությունը:

 

 

 

 

 

 

 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0