TotalFootball.am


15.07.20 16:33

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Ռոբերտ Արզումանյանը գլխավորել է «Ուրարտու-2»-ը


«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Արամ Հակոբյանն այլևս «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը չէ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռոբերտ Արզումանյանը։

Հակոբյանը «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից։

Արզումանյանը մարզչական գործունեություն սկսել է ծավալել 2019 թվականից Երևանի «Փյունիկում»։ Ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում։

Արզումանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Վահե Հարությունյանը և դարպասապահների մարզիչ Ալբերտ Օհանյանը։





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0