TotalFootball.am


14.07.20 19:44

«Շիրակը» վերջին տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Ալաշկերտին»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Շիրակը» պարտվեց «Ալաշկերտին»: Խաղը կայացավ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ երևանյան թիմի:

Նշենք որ խաղը մեկնարկել է 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ այսօր Տավուշում զոհված զինծառայողների:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Գուստավո Մարմենտինին: 34-րդ րոպեին Մորի Կոնեն 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» 20 րոպեում ևս 3 գոլ ուղարկեց գյումրեցիների դարպասը: 87-րդ րոպեին Մորի Կոնեն ևս մեկ գոլ խփեց:

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 47 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Շիրակը» 46 միավորով 4-րդն է: Այս երկու թիմերը Հայաստանը կներկայացնեն Եվրոպա լիգայի որակավորման փուլում:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0