TotalFootball.am


30.06.20 16:59

Սելյուկը քննադատել է «Ուրարտուում» Ալեքսանդր Գրիգորյանի աշխատանքը


Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը քննադատել է Երևանի «Ուրարտուում» Ալեքսանդր Գրիգորյանի աշխատանքը:

«Մենք տեսնում ենք, որ Գրիգորյանը բավականին երկար ժամանակահատվածում չկարողացավ որևէ արդյունքի հասնել Հայաստանում: «Ուրարտուի» հետ տխուր արդյունքները խոսում են Ալեքսանդր Գրիգորյանի որակավորման մասին, ավելի լավ կլիներ՝ նա շարունակեր մարզել կանանց թիմի: Բոլորը տեսան, թե ինչպես «Փյունիկի» պատանիները վերջերս հաղթեցին «Ուրարտուին»: Թիմը նաև դուրս մնաց Հայաստանի Գավաթի խաղարկությունից, որտեղ եվրագավաթների ինչ-որ հույսեր կային: Նույնիսկ խոսակցություններ կային, որ նա կարող էր գլխավորել Հայաստանի հավաքականը:

Ես կարծում եմ, որ ՀՖՖ նախագահը, ինչպես նաև շատ երկրպագուներ ուրախ են, որ մարզչական դարփնոցի այդ «գուրուն» չգլխավորեց Հայաստանի հավաքականը, ու նրանք ընտրեցին Կապառոսին: Շատ ափսոս: «Ուրարտուում» հրաշալի ենթակառուցվածքներ կան և այնտեղ Ջևան Չելոյանցի գլխավորությամբ լավ մենեջմենթ է հավաքվել», - Սելյուկի խոսքերն է մեջբերել Telegram-ի «Notes of the Dark Knight» ալիքը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0