TotalFootball.am


30.06.20 00:22

Ռումյան Հովսեփյանը հեռացել է «Արդայից»


Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հեռացել է բուլղարական «Արդայից»: Ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է «Արդայի» մամուլի ծառայությունը: 

Հովսեփյանից բացի ակումբը բաժանվել է ևս 12 ֆուտբոլիստից: Ինչպես հաղորդվում է՝ ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի խաղից և արդյունքներից:

Հիշեցնենք, որ Ռումյան Հովսեփյանը 2019 թվականի ամռանն էր տեղափոխվել «Արդա»:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0