Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 3:0 հաշվով հաղթեց «Փյունիկին»:
Գործող չեմպիոնի կազմում աչքի ընկան Յուսուֆ Օտուբանջոն և Զաքարիա Սանոգոն: «Փյունիկի» կազմում էլ ինքնագոլի հեղինակ դարձավ դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը:
«Արարատ-Արմենիան» 36 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: