TotalFootball.am


17.03.20 23:18

Էդուարդ Քալանթարյան. «Ցավալի է, որ ԵՎՐՈ 2020-ը տեղափոխվեց, բայց մարդկանց առողջությունն ամենակարևորն է»


На изображении может находиться: 1 человек, борода

Մարտի 17-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց ԵՎՐՈ 2020-ը հետաձգելու մասին: Մրցաշարը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Այս թեմայի վերաբերյալ TotalFootball-ը զրուցել է հայ մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանի հետ: 

«ՈՒԵՖԱ-ի որոշումը զարմանալի չէր, սպասելի էր, քանի որ մի շարք մասնագետներ կարծում էին, որ Եվրոպայի առաջնությունը կտեղափոխվի մյուս տարի: Ճիշտ է, քննարկվում էր մրցաշարը ձմռանն անցկացնելու հարցը, սակայն այն քիչ հավանական էր, որովհետև ընդունող քաղաքներից մի քանիսը հյուսիսային են և ձմռանը դժվար կլիներ խաղալ, և հետո մրցաշրջանը պետք է ընդհատեին, և այլն... 

Դրա համար էլ ամենատրամաբանական որոշումը սա էր: Ավելի հեշտ էր ՖԻՖԱ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ, ՖԻՖԱ-ն տեղափոխեր իր մրցաշարերը և ԵՎՐՈ-ն անցկացվեր հաջորդ ամռանը: 

Իհարկե, շատ ցավալի է, որովհետև Եվրոպայի առաջնությունը ոչ պակաս հետաքրքիր է, քան աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլասերները 4 տարի է՝ սպասում էին: Նույնիսկ, եթե ԱԱ 2018-ից հետո հաշվենք երկու տարի և ամառը պետք է ֆուտբոլային լիներ, բայց այսպես ամեն ինչ խառնվեց իրար: 

Շատ ցավալի է: Անձամբ ինձ և գործընկերներիս համար երևի թե կրկնակի ցավալի է, որովհետև շատ վաղուց պատրաստվում էինք և պետք է մեկնաբանեինք խաղերը: Հետևաբար ևս մեկ տարի պետք է սպասենք Եվրոպայի առաջնությանը: Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ ճիշտ էր որոշումը և տրամաբանություն կար, որովհետև ստեղծված իրավիճակում ֆուտբոլ խաղալ հնարավոր չէ: Մարդկանց առողջությունն առաջնային է այս պարագայում: Խոսքը ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաև բազմահազար ֆուտբոլասերների մասին է, որոնք տարբեր քաղաքներում պետք է դիտեին հանդիպումները: Այնպես որ, որքան էլ վատ է և ցավալի, սա լավագույն որոշումն էր հաջորդ ամառը, որը, այսպես ասած, ոչ ֆուտբոլային էր լինելու, կդառնա այդպիսին: 

Ինչ վերաբերում է եվրագավաթներին և ազգային առաջնություններին, ապա այստեղ արդեն մեծ պատուհան է բացվում նրանց համար, քանի որ ԵՎՐՈ-ն չկա: Հուսանք՝ կորոնավիրուսի մոտալուտ նահանջից հետո պետք է ժամանակ հատկացնեն և խաղերն անցկացնեն ամռանը. մինչև հունիսի 30-ը ՈՒԵՖԱ-ն ժամանակ է տվել: Այդ ժամանակահատվածը կբավարարի և ամեն ինչ հնարավոր կլինի ավարտել: 

Ստացվեց այսպես: Մրցաշրջանի ավարտի լավագույն տարբերակը չէ, բայց բոլորս ենք հիմա հարմարվում աշխարհում ստեղծված վիճակին: Ֆուտբոլը նույնպես բացառություն չէ: Հուսանք գոնե Օլիմպիական խաղերը չեն հետաձգվի և այս տարի, այնուամենայնիվ, խոշոր մարզական իրադարձություն կտեսնենք»:

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0