TotalFootball.am


13.12.19 23:32

Ռուբեն Հայրապետյան.«Ես վատն եմ, ձերբակալեք ինձ. արդյո՞ք այդ դեպքում հավաքականը կդադարի պարտվել»


168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը եղել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախկին նախագահը հարցազրույցի ընթացքում ասել է.

«Ես երբևէ հրաժարական չեմ տվել: Եղել են ընտրություններ, որտեղ չեմ առաջադրել իմ թեկնածությունը: Ես մինչև վերջ կշտացել էի ֆուտբոլից: Այժմ, ով ցանկանում է դառնալ ՀՖՖ նախագահ, խորհուրդ եմ տալիս չդառնալ, քանի որ նման անշնորհակալ աշխատանք այևս չկա: Հավաքակաը հաղթում է՝ ապրեն ֆուտբոլիստներն ու մարզիչները, երբ պարտվում էր՝ ամենավատ մարդը Ռուբեն Հայրապետյանն էր:

ես տարիներ շարունակ իմ երեխաների միլիոնները ներդրել եմ ֆուտբոլի մեջ:  Ազգայի հավաքականի 4 մարզիչ ենք ունեցել՝ Օսկար Լոպես, Ստոյկիցա, Կազոնի և Շալանդ: Նրանք եկել էին խմբով, թող տեսնեն, արդյոք նրանց վճարել է ֆեդերացիան: ՀՖՖ-ն սկսել է վճարել 2012 թվականից, երբ հին պայմանագրերի ժամկետները վերջացան ու ես սկսեցի նոր պայմանագրեր կապել՝ զարգացնելով ու մարզադաշտեր կառուցելով:

Լավ, դա էլ մի կողմ, ես վատն եմ, ձերբակալեք ինձ, արդյոք այդ դեպքում հավաքականը կդադարի պարտվել: Թե ես էի մեղավոր, որ հավաքականը պարտվեց 1:9 հաշվով»,- ասել է Հայրապետյանը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0