TotalFootball.am


06.12.19 20:52

«Փյունիկի» գլխավոր տնօրեն. «ՀՖՖ-ի որոշումն աննախադեպ է իր չհիմնավորվածությամբ»


«Փյունիկի» գլխավոր տնօրեն Հայկ Ղազազյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՖՖ-ի կողմից Արսեն Աղաջանյանի՝ նախագահի պաշտոնում թեկնածությունը մերժելու որոշմանը.

«Հազվադեպ եմ մեկնաբանում ՀՖՖ գործունեությունը, ոչ թե առիթների բացակայության պատճառով, այլ կորպորատիվ էթիկայից ելնելով։ Բայց այսօրվա որոշումը Արսեն Աղաջանյանին չթույլատրել մասնակցելու ընտրություններին ուղղակի աննախադեպ է իր չհիմնավորվածությամբ։

Ծիծաղելի է, երբ թեկնածուին մտածին իրավական փաստարկներով մերժելու հետ միաժամանակ, ի սկզբանե չի ձեռնարկվել ոչ մի քայլ, որպեսզի թեկնածուներին գնահատող կառույցը/անձինք իրավաբանորեն չունենան շահերի բախում առաջադրված թեկնածուներից ոչ մեկի հետ, որպեսզի նրանք լինեն անկախ, այլ ոչ թե ենթակա։ Իսկ դա շատ հեշտ էր ապահովել ցանկության դեպքում։ Ցավալի է, որ նոր ընտրությունները և հռչակված ՀՖՖ առողջացման պրոցեսը մեկնարկում է նման անառողջ քայլով»,- գրել է Ղազազյանը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0