TotalFootball.am


06.12.19 20:15

ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների թեկնածությունների առաջադրման ցանկը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության ընտրության համար առաջադրված թեկնածությունների ցանկը

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ցանկում ընդգրկված են ինչպես ՀՖՖ կանոնադրությանը համապատասխանող և ընդունված, այնպես էլ չհամապատասխանող և չընդունված թեկնածուները: 

Մասնավորապես, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: 

ՀՖՖ Գործկոմի անդամության համար առաջադրվելուն ՀՖՖ կանոնադրությանը չեն համապատասխանում «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ կողմից ներկայացված Հրաչիկ Քանանյանի և «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի թեկնածությունները:

Այսպիսով, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված է 3, իսկ ՀՖՖ գործադիր կոմիտեում առկա 16 տեղի համար՝ 24 թեկնածություն: 

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանի՝ վերոնշյալ թեմաների շուրջ կայացած մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև:






  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0