TotalFootball.am


06.12.19 19:11

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայտնի դարձան ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները


Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում հրապարակվեցին ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ ՀՖՖ գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները:

ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ՀՖՖ նախագահ դառնալու համար ներկայացվել ու բավարարվել է հետևյալ թեկնածությունները:

«Անի» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է Խորեն Հովհաննիսյանի թեկնածությունը, «Ուրարտուն» ներկայացրել է Արմեն Մելիքբեկյանին, իսկ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն Թովմաս Գրիգորյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն մերժել է «Փյունիկի» կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0