TotalFootball.am


05.12.19 16:28

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Ուրարտուն» խզել է պայմանագիրը սերբ կիսապաշտպանի հետ


Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Ուրարտուն» խզել է պայմանագիրը Իգոր Ստանոևիչի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Ուրարտու» ՖԱ-ը և թիմի կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:

Սերբ կիսապաշտպանը «Ուրարտուի» կազմը համալրել է 2018 թվականի հուլիսից: Այս ընթացքում նա անցկացրել է 29 խաղ, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Ստանոևիչին թիմի կազմում անցկացրած խաղերի համար, ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրված է հայտարարությունում։

 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0