TotalFootball.am


04.12.19 19:20

Ով է ֆուտբոլային ակումբի բերման ենթարկված նախագահը. մանրամասներ


ԱԱԾ-ն այսօր տեղեկություն տարածեց, որ այսօր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

ArmLur.am-ը գրում է, որ խոսքը «Նոա» ֆուտբոլային ակումբի ղեկավար Սևան Ասլանյանի մասին է:

Նշենք, որ ըստ հաղորդագրության ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը,  նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Totalfootball-ը զրուցեց «Նոա» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արթուր Սահակյանի հետ: Սահակյանը նշեց, որ Սևան Ասլանյանն այժմ ոչ մի կապ չունի «Նոայի» հետ և բերման չի ենթարկվել ԱԱԾ-ի կողմից:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0