TotalFootball.am


21.11.19 17:33

Վարազդատ Հարոյան. «Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատենք Խաշմանյանի հետ»


Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը քննադատել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին.

«Մղձավանջ էր Իտալիայի հետ խաղը: Պատկերացրեք իմ ապրումները, երբ նման խաղից հետո մարզիչն այդպիսի ասուլիս է տալիս, որտեղ ասում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ պարզապես հավաքական:  Նման խոսքերից հետո զայրույթն ավելի շատ է: Գլխավոր մարզիչն իրավունք չունի նման կերպ արտահայտվել:

Այս հավաքականում խաղում են իմ ընկերները, ամենաուժեղ ֆուտբոլիստները: Երբ քեզ նշանակում են հավաքականի գլխավոր մարզիչ, դու իրավունք չունես նման արտահայտություն անես, դա զզվելի է: Կապ չունի պարտվել ես 1:9, թե 0:15 հաշվով: Չեմ պատկերացնում, թե ինչպես ենք աշխատելու նման մարզչի հետ»,- Հարոյանի խոսքը մեջբերում է Sport24-ը:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0