TotalFootball.am


21.11.19 16:30

Ընթանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը. քննարկվում է հայկական ֆուտբոլում առկա խնդիրները


Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն նիստ է հրավիրել:

Նիստը մեկնարկել է ժամը 14:00-ին: Այս պահին այն ընթանում է, քննարկվում է հայկական ֆուտբոլում առկա խնդիրները, ինչպես նաև ՀՖՖ նախագահի և գործկոմի հրաժարականը:

Ավելի վաղ FAF շարժումը հայտարարել էր, որ «Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը հայտնել է, որ պատրաստ է ընդունել երկրպագուական շարժման կողմից ներկայացված հրաժարականի հորդորը, պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան և իրականացվի ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում և մաքրում անհայտ ծագմամբ և ոչ ֆուտբոլային ՀԿ-ներից:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0