TotalFootball.am


20.11.19 23:22

Նոյեմբերի 21-ին ՀՖՖ գործկոմի նիստ տեղի կունենա


ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «Առաջին ալիքի» եթերում հայտնել է, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ գործկոմի նիստ տեղի կունենա: 

«Կարծում եմ, որ մենք՝ ամբողջ ֆուտբոլային հանրությունը, ֆուտբոլի ֆեդերացիան, երկրպագուները, ֆեդերացիայի նախագահը և գործկոմը, պետք է ի վերջո հասկանանք, թե ինչն է այս ամենի պատճառը և որն է լուծման ճանապարհը: Ովքերն են պատասխանատուներն ու արդյոք պատասխանատուները պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել, թե ոչ»: 

Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ հայական ֆուտբոլի այժմյան վիճակի պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է և նշում, որ նոյեմբերի 21-ին գործկոմի նիստ է հրավիրված: 

«Օրակարգում ընդգրկված է հայկական ֆուտբոլի և ընդհանրապես ֆեդերացիայի տիրող իրավիճակի հարցը: Կարծում եմ՝ մենք շատ լուրջ քննարկում պետք է ունենանք ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահի հետ»: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0