Ըստ Sport24-ի՝ «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը նոր պայմանագիր է ստորագրել եկատերինբուրգյան ակումբի հետ: Հայաստանի ազգային հավաքականը նոր պայմանագիրն «Ուրալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին մի քանի ակումբ, սակայն հայ պաշտպանը որոշել է մնալ «Ուրալում», որտեղ իրեն ամեն ինչ դուր է գալիս:
27-ամյա ֆուտբոլիստն «Ուրալ» էր տեղափոխվել Իրանը ներկայացնող «Պադիդեից» 2017 թվականի ամռանը: Ռուսական ակումբի կազմում Հարոյանը մասնակցել է 57 խաղի՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: