TotalFootball.am


20.11.19 21:35

Legal Sport. «ՀՖՖ ղեկավարությունը և գործկոմն իր ողջ անձնակազմով ձախողել են իրենց աշխատանքը»


«Legal Sport» ֆուտբոլային պրոֆեսիոնալ գործակալության ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլի շուրջ առկա խնդիրներին: 

«Քանի որ շատ շատերը խոսեցին հայկական ֆուտբոլի ներկայի մասին, թույլ տվեք, քիչ թե շատ ֆուտբոլային գիտելիքներ ունեցող մեր համեստ անձնակազմով մենք ևս հայտնենք մեր կարծիքը։ Նախքան Խաշմանյանին քավության նոխազ դարձնելը, հարկ ենք համարում նշել, որ ՀՖՖ ղեկավարությունը և գործկոմն իր ողջ անձնակազմով ձախողել են իրենց աշխատանքը։ Հիմա հերթով. Տեխնիկական տնօրենի հետ կնքվել է 1+1 տարվա պայմանագիր այն դեպքում, երբ նրա ծրագիրը 7-10 տարվա է։ Այսինքն, եթե 1 տարի հետո նա ձախողում է և/կամ ավելի բարձր աշխատավարձով առաջարկ ստանում ու հեռանում գերդաստանով (աղջիկը, փեսան, թոռներն այստեղ են), մենք կրկին սկսում ենք փնտրել նոր տեխնիկական տնօրեն, որ հանկարծ 20 տարվա փակ շղթան յուր շրջանից դուրս չգա։ Նույնիսկ եթե շատ կամակոր գտնվեք և ակտիվացնեք 2րդ տարին, միևնույն է, դա լինելու է վերջինը։

Երբ ընտրեցիք Գյուլբուդաղյանցին, վստահ էիք, որ լավագույն տարբերակին եք հանգել, նույնը տեղի ունեցավ Խաշմանյանի նշանակումից հետո։

Խոսվեց Խաշմանյանի տակտիկայից, որակվեց՝ «խայտառակ»։ Թույլ տվեք մի դիտարկում անել։ Ջիբրալթարի դեմ մեր տնային խաղում ոչ պակաս «խայտառակ» տակտիկա էր ընտրվել (2 հենակետայինով, որոնցից մեկը՝ Հենրիխը), իսկ հաշվի առնելով նաև մեր ուժեղագույն կազմը` մենք դա համարում ենք հավասարազոր 1:9-ին (առնվազն տակտիկայի առումով)։ Եվ, իհարկե, երկու խոսք մեր Մ21 հավաքականի՝ ասել է թե ապագայի մասին։ 0:6 հաշվով պարտություն այն պարագայում, երբ ձեր ընտրած իսպանացին այս տարվա սկզբից հավաքականի ղեկին է և, վստահաբար, համարյա թե առանց կորուստների հանդես եկող կազմով (ի տարբերություն ազգային հավքականի), արդյո՞ք հավասարազոր չէ այդ չարաբաստիկ, բայց և շատ բաներ ջրի երես հանած 1:9-ին... միայն թե չասեք՝ դաշտի որակը վատն էր՝ մեր իսպանական ֆուտբոլը չստացվեց։

Եվ ընդհանրապես արդեն կարելի է փաստել, որ այս ընտրափուլը ամբողջովին ձախողված է։ 6 խաղ, 5 պարտություն` ընդհանուր (1-15 հաշվով) և 2-0 հաշվով «չարչարված» հաղթանակ` 1 խաղակեսից ավել 10 հոգով խաղացող Լյուքսեմբուրգի Մ21 հավաքականի հետ։ Չմոռանանք նաև 0-6 ընկերական խաղում Սլովակիա Մ21 երիտասարդներից կրած պարտությունը և կստանանք Ֆլորեսի գլխավորությամբ 3-րդ խաղը ընդհանուր 8 խաղերից, որոնց ժամանակ մեր հավաքականը 6-ական գոլ է ընդունել սեփական դարպասը։

Մեր պարտքն ենք համարում նաև մեկ բառով բնութագրել ՀՀ ներքին առաջնությունները` «բառդակ»: 

Հ․Գ․ Աբրահամ Խաշմանյանը մեր գործակալության հաճախորդ չի հանդիսանում, և ասելիքներ դեռ շատ կան»։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0